3600 դիտում
10:29 18-08-2015
Իսպանիայի Սուպերգավաթ. «Ատլետիկը» կանգնեցրեց «Բարսելոնային». տեսանյութ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին չհաջողվեց կրկնել Խոսեպ Գվարդիոլայի պատմական նվաճումը, որը 2008/2009 մրցաշրջանում «Բարսելոնայի» հետ նվաճեց բոլոր տիտղոսները: Լուիս Էնրիկեի համար անհաղթահարելի դարձավ Իսպանիայի Սուպերգավաթը:
Սուպերգավաթի պատասխան խաղում «Բարսելոնան» չկարողացավ գործել այն հրաշքը, որին սպասում էին: Առաջին խաղում Բիլբաոյում «Ատլետիկին» 0:4 հաշվով պարտվելուց հետո կատալոնացիները բավարարվեցին ոչ-ոքիով` 1:1: «Ատլետիկը» բավական վստահ պաշտպանվում էր, կազմակերպում վտանգավոր հակագրոհներ, և ընդհանրապես, Էրնեստո Վալվերդեին հաջողվել է հետաքրքիր թիմ ստեղծել, որը նման խաղով կարող է անակնկալներ մատուցել Իսպանիայի նոր առաջնությունում:
Կատալոնացիները թեպետ հսկայական տարածքային առավելություն ունեին, սակայն գոլային պահեր շատ քիչ էին ստեղծում: Միայն առաջին խաղակեսի վերջում Մեսին բացեց հանդիպման հաշիվը: Սակայն երկրորդ խաղակեսում Պիկեն մրցավարի հետ վիճելուց հետո հեռացվեց խաղադաշտից և դրանով մրցավեճի ելքը պարզ դարձավ: «Բարսելոնան» ի վիճակի չեղավ երկրորդ գոլը խփել, փոխարենը դա արեց «Ատլետիկը» ու նորից աչքի ընկավ Արից Ադուրիսը` 1:1:
«Ատլետիկը» իր պատմության ընթացքում երկրորդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը: Նշենք, որ սա բասկյան ակումբի առաջին տիտղոսն էր 1984 թվականից ի վեր:
[b]Իսպանիայի Սուպերգավաթ, պատասխան խաղ
[/b]«Բարսելոնա» - «Ատլետիկ»՝ 1:1 (առաջին խաղ՝ 0:4)
Լիոնել Մեսի, 43 – Արից Ադուրիս, 74
Հեռացում՝ Ժերար Պիկե, 56 («Բարսելոնա») – Կիկե Սոլա, 86 («Ատլետիկ»)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6895 դիտում
02:06 15-08-2015
Իսպանիայի Սուպերգավաթ. «Ատլետիկը» նվաստացրեց «Բարսելոնային». տեսանյութ
23087 դիտում
02:14 14-08-2017
Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» «Կամպ Նոույում» ծնկի բերեց «Բարսելոնային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
1682 դիտում
23:12 25-09-2022
Բասկետբոլի Իսպանիայի Սուպերգավաթ․ «Ռեալն» օվերթայմում հաղթեց «Բարսելոնային»
Այս բաժնից
1417 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1222 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1777 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում