211652_close_icon
views-count1326 դիտում article-date 16:34 19-08-2015

Միջազգային կոալիցիան հերթական օդային հարվածներն է հասցրել ԻՊ-ի դիրքերին

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը հերթական՝ 20 օդային հարվածներն են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի եւ Իրաքի տարածքում գտնվող դիրքերին: Մասնավորապես Իրաքում օդային հարվածների թիրախ են դարձել 7 քաղաքներում գտնվող դիրքերը, որոնց ուղղությամբ 17 ռումբ է նետվել: Իսկ Սիրիայում 3 անգամ հարվածներ են հասցվել Հասակա եւ Քոբանի քաղաքում գտնվող դիրքերին: Իրավապաշտպանները շարունակում են պնդել, որ օդային հարվածների հետեւանքով սպանվում են ոչ միայն զինյալներ, այլեւ խաղաղ բնակիչներ:

Նմանատիպ նյութեր