Կիևում «Բենթլիի» հարբած վարորդը դոլարներ է շպրտել ոստիկանների վրա. տեսանյութ
Կիևում «Բենթլիի» հարբած վարորդը, որին կարմիր լույսի տակով անցնելու համար կանգնեցրել էին ՃՈ աշխատակիցները, դոլարներ է շպրտել ոստիկանների վրա:
Երբ ոստիկանները ստուգել են նրա հարբածության աստիճանը, պարզվել է, որ թույլատրելի նորմայից ալկոհոլը նրա մոտ երկու անգամ շատ է եղել:
Ոստիկանների հետ վիճաբանության ընթացքում վարորդը դոլարներ է շպրտել նրանց վրա: Սակայն դա որևէ ազդեցություն չի թողել. փողերը ետ են վերադարձրել, և երեք արձանագրություն կազմել:
«Հարուստ վարորդը նաև երկար ժամանակով կզրկվի մեքենա վարելու իրավունքից», խոստացել է Կիևի ոստիկանությունը: