ՒՊ ահաբեկիչները Լիբիայում հարձակվել են նավթային տերմինալներից մեկի վրա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակում են իրականացրել Լիբիայի նավթային տերմինալներից մեկի վրա, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության փոխանցմամբ՝ ջիհադիստները Ռաս-էլ-Լանուֆ քաղաքում այրել են վառելիքով լի առնվազն 2 պահեստ:
Ահաբեկչության պատասխանատվությունը խմբավորումն արդեն ստանձնել է: Բացի այդ, նրանք տեսաուղերձ են հրապարակել, որում հայտարարում են, որ ահաբեկչությունը շարունակություն է ունենալու: