Ջութակահարի արտասովոր արձագանքը` համերգի ժամանակ բջջային հեռախոսազանգին. տեսանյութ
Հաճախ համերգներից և ներկայացումներից առաջ զգուշացնում են` անջատել բջջային հեռախոսները, սակայն միշտ գտնվում են այնպիսի մարդիկ, ովքեր անտեսում են ասվածը:
Հայտնի ջութակահար Լուկաշ Կմիտը Սլովակիայում ելույթներից մեկի ժամանակ արտասովոր կերպով էր արձագանքել դահլիճում հնչող բջջային հեռախոսի հեռախոսազանգին:
Նա ընդհատել էր ելույթը և կրկնօրինակել մեղեդին ջութակի վրա:
Հանդիստեսը գնահատել էր երաժիշտի հումորի զգացումն ու բուռն ծափահարել:
Ներկայացնում ենք տեսանյութը: