211652_close_icon
views-count1784 դիտում article-date 12:37 24-08-2015

Ամերիկացի զինվորականը պատմել է Ամստերդամ-Փարիզ գնացքում տեղի ունեցած պատահարի մասին

Ամստերդամ-Փարիզ գնացքում օրերս տեղի ունեցած միջադեպի ժամանակ վիրավորված ամերիկացի զինվորականը լրագրողներին պատմել է տեղի ունեցածի մանրամասները: Սփենսեր Սթոունը նշել է, որ հանցագործը հանել է զենքը, ապա հարվածել իրեն դանակով: Ապա զինվորականն օգնության է հասել մեկ այլ ուղեւորի, որը հրազենային վնասվածք է ստացել: Սթոունի պատմելով՝ նրան հաջողվել է կանգնեցնել արյունահոսությունը՝ մատներով սեղմելով նրա վերքը: Հիշեցնենք՝ «Կալաշնիկով» ավտոմատով եւ դանակով զինված չարագործը վիրավորել էր երեք ուղեւորի, այդ թվում՝ երկու ամերիկացի զինվորականի, որոնք էլ վնասազերծել էին նրան:

Նմանատիպ նյութեր