211652_close_icon
views-count1050 դիտում article-date 12:30 25-08-2015

Պան Գի Մունը քննադատել է ԻՊ-ի կողմից Պալմիրայի տաճարի պայթեցումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից հնագույն տաճարի պայթեցումը եւ Պալմիրայի թանգարանի հսկիչ-հնագետի սպանությունը: «ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարությունը ցնցված է ԻՊ-ի շարունակվող ակաբեկչական ակտերից եւ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներից»,-ասվում է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ կիրակի ջիհադականները պայթեցրել էին Բաալ-Շամինի տաճարը, իսկ ավելի վաղ՝ սպանել 82-ամյա հնագետին:

Նմանատիպ նյութեր