211652_close_icon
views-count4039 դիտում article-date 09:10 26-08-2015

Այնքան հայեցի են, որ կարելի է վստահ լինել՝ կառուցվելիք կազինոյի ռուլետկայի 19 և15 թվերը միայն սև կլինեն, իսկ դիլերները՝ բացառապես ազգային տարազներով. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը երեկ հայտարարել է, թե Մարզահամերգային համալիրում կազինո չի լինելու, կազինո լինելու է մի քիչ ավելի հեռու՝ «Հրազդան» մարզադաշտից դեպի Լենինգրադյան փողոց տանող ճանապարհին: Արման Գալուստիչը երևի գլխի չի ընկել, որ հասարակությունը վրդովվել էր ոչ թե այն պատճառով, որ Մարզահամերգային համալիրում կազինո է լինելու, այլ որովհետև այդ կազինոն լինելու է Ծիծեռնակաբերդի տարածքում: Իսկ մատնանշած «կառուցապատվող տարածքն», ի դեպ, նույնպես Ծիծեռնակաբերդի տարածքում է: Բայց մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ իշխանություններին միայն փողն է հետաքրքրում, և նրանք չեն հարգում Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Ավելին, այնքան հայեցի են, որ կարելի է վստահ լինել՝ կառուցվելիք կազինոյի պտուտախաղի (ռուլետկա) 19 և 15 թվերը միայն սև կլինեն: Իսկ դիլերները, հասկանալի է, կլինեն բացառապես ազգային տարազներով: Վերջին հաշվով՝ կազինոն ընտանեկան հանգստի համար է նախատեսված»:

Նմանատիպ նյութեր