Դորտմունդի «Բորուսիան» Թոպրակի համար «Բայերին» 20 մլն եվրո է առաջարկել
«Բայերի» կենտրոնական պաշտպան Օմեր Թոպրակը Դորտմունդի «Բորուսիայի» տրանսֆերային նպատակներից մեկն է դարձել:
26-ամյա թուրք ֆուտբոլիստի պայմանագիրը Լևերկուզենի թիմի հետ նախատեսված է մինչև 2018 թվականը:
«Բորուսիան» փոխարինող է փնտրում Մատս Հումելսին, որը 35 միլիոն եվրոյի դիմաց վերադարձավ «Բավարիա» և պատրաստ է Թոպրակի համար այս ամռանը վճարել 20 մլն եվրո:
Գերմանիայի այս առաջնությունում Թոպրակը մասնակցել է 19 խաղի` դառնալով 1 գոլի հեղինակ: