211652_close_icon
views-count1311 դիտում article-date 14:25 27-08-2015

Վարկատուները 4 մլրդ դոլար դուրս կգրեն Ուկրաինայի պարտքից

Ուկրաինայի իշխանությունները և երկրի մասնավոր վարկատուների կոմիտեն Franklin Templeton-ի գլխավորությամբ համաձայնության են եկել պարտքերի վերակազմավորման շուրջ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոն: «Դրանք շատ ծանր 5 ամիսներ են եղել: Ես հույս ունեմ, որ շուկաներն այդ նորությանը լավագույն կերպով կարձագանքեն»,-բանակցություններից հետո հայտարարել է Յարեսկոն: Բանակցությունները սկսվել են օգոստոսի 12-ից, իսկ Ուկրաինայի մասնավոր վարկատուները մոտ 10 մլրդ դոլարի եվրոբոնդ ունեն: Այդկերպ կողմերը փորձում են պարտքային պարտականությունների կրճատմամբ փրկել երկիրը Արժույթի միկջազգային հիմնադրամի առաջարկած ծրագրի միջոցով:

Նմանատիպ նյութեր