Բուլղարիայի կառավարական օդանավը, որի մեջ եղել է երկրի վարչապետը, արտակարգ վայրէջք է կատարել
Օդանավը, որի մեջ էր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Վառնայի օդանավակայանում: «Falcon անվանումով կառավարական օդանավը, որի մեջ է եղել նաև վարչապետ Բոյկո Բորիսովը, արտակարգ վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով», տեղեկացրել է նախագահի լրատվական ծառայությունը, փոխանցում է РИА Новости գործակալությունը:
Օդանավի հրամանատարը Վառնայի օդանավակայանի վրա մի քանի անգամ պտտվել է՝ արտակարգ վայրէջքից առաջ ավելորդ վառելիքը ծախսելու համար: Օդանավը պետք է թռչեր Պլովդիվ քաղաքի օդանավակայան: