31262 դիտում
09:00 31-08-2015
Ողբերգական դեպք Գյումրիում. ծառից կախված 25-ամյա երիտասարդի դին իջեցնելու համար 1 ժամից ավելի սպասել են դատաբժշկին
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Ժամը 07:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 44գ շենքի մոտ ծառից կախված տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը և ՏԿԱԻՆ թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով:
Հրշեջ-փրկարարները, ոստիկանները, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները 1,5 ժամից ավելի սպասել են, որպեսզի ժամանի դատական բժիշկը, իսկ այդ ընթացքում փրկարարներն ու ոստիկանները չեն կարողացել իջեցնել ծառից կախված դին, քանի որ դատական բժիշկը պետք է պարտադիր ներկա լինի: Ուշացումով ժամանած դատական բժշկի գալուց հետո դին ծառից իջեցվեց: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը հանդիսանում էր նշված շենքի բնակի, 25-ամյա Հայկ Զաքոյանը:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)