211652_close_icon
views-count1143 դիտում article-date 16:13 31-08-2015

ԱՄՆ-ն պատրաստվում է մեծամասշտաբ զորավարժություններ անցկացնել Ուկրաինայում

Սեպտեմբերի 1-ից մինչև 12-ը ԱՄՆ-ի գլխավորությամբ Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերում կանցկացվեն Sea Breeze 2015 բազմազգ զորավարժությունները, հաղորդում է rosbalt.ru-ն: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ջեյմս Ֆոգգեն այդ զորավարժություններն անվանել է «կարևորագույն հնարավորություն՝ մեր գործընկերների հետ համագործակցության, ինչպես նաև ցամաքում, օդում և ծովում ամենալուրջ պատրաստության համար»: «Վստահ եմ, որ դա թույլ կտա մեր զինվորականներին, օդաչուներին և ծովային հետևակներին արժեքավոր տեղեկատվությամբ փոխանակվել, ինչը կբերի տարածաշրջանին միավորում»,-մեջբերում է Naval Tevhnology-ն ամերիկացի փոխծովակալի խոսքը: Զորավարժություններին ներգրավված են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Իտալիայի, ռումինիյաի, Շվեդիայի, Մոլդովայի և Թուրքիայի զինվորականները: Կներգրավվեն նաև 150 միավոր մարտական տեխնիկա:

Նմանատիպ նյութեր