Իրանի ռազմաօդային ուժերը մեծամասշտաբ զորավարժություններ են սկսել
Իրանում մեկնարկել են այդ երկրի ռազմաօդային ուժերի «Վելայաթ-98» զորավարժանքները։ Այդ մասին հայտնել է իրանական Press-TV հեռուստաալիքը։
Զորավարժանքներն անց են կացվում 416 հազար քկմ տարածքով, որն ընդգրկում է Պարսից ծովածոցն ու ռազմական նշանակություն ունեցող Հորմոզի նեղուցը։
«Փորձարկվելու է ժամանակակից ռազմական տեխնիկա, հրթիռային ու ռադիոտեղանքային համակարգեր, ինչպես նաև պոտենցիալ սպառնալիքների դեմ օդուժի պատրաստվածությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։