211652_close_icon
views-count8018 դիտում article-date 19:12 31-08-2015

Սեպտեմբերի 1-ից Lada-ն կթանկանա

«АвтоВАЗ»-ը հայտարարել է գների բարձրացման մասին: Ավտոարտադրողը գնային քաղաքականության փոփոխությունը պայմանավորում է շուկայում տիրող մրցակցային միջավայրով և մակրոտնտեսական գործոնների առկայությամբ: Այսպես, 2015թ-ի սեպտեմբերի 1-ից Lada Granta, Lada Kalina, Lada Largus և Lada 4x4 մոդելների գները կաճեն 3%-ով: Ընդ որում, Lada Priora-ի գինը անփոփոխ կմնա և կկազմի 435 հազար ռուբլի:

Նմանատիպ նյութեր