1682 դիտում
16:45 01-09-2015
ՀՀ առողջապահության նախարարը Ալ. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում մասնակցել է սեպտեմբերի 1-ի միջոցառմանը
Գիտության և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմանը, որը միավորեց առաջին դասարանցիներին, շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին:
Միջոցառումը եզրափակվեց Պուշկինի դպրոցի հարուստ պատմության, անցած երկարամյա ուղու մասին պատմող «Եվ չընդատվեց սերունդների կապը» փաստագրական ֆիլմի դիտմամբ:
Տեսանյութը վկայում էր այն մասին, որ այս դպրոցի տարբեր տարիների շրջանավարտները, որոնց շարքում են անվանի քաղաքական, հասարակական, արվեստի գործիչներ երբեք չեն ընդհատել կապը հարազատ կրթօջախի հետ և մեծ սիրով են մասնակցում կազմակերպվող տասնյակ միջոցառումներին, նախաձեռնում հանդիպումներ աշակերտների հետ:
Մոսկովյան 17-ը այն հասցեն է, որը դպրոցի ուսուցչական կոլեկտիվի խոսքով` միշտ հարազատ է բոլոր «պուշկինցիների» համար:
Արմեն Մուրադյանը հանդիպեց նաև միջին դասարաններում իր աշխարհագրության ուսուցչուհի Ելենա Միքայելյանին, կիսվեց դպրոցի, նրա մանկավարժական յուրահատուկ մոտեցմամբ առանձնացող դասաժամերի մասին ջերմ տպավորություններով:
Նա մաղթեց իր ուսուցչին առաջին հերթին քաջառողջություն, որ դեռ շատ սերունդներ հնարավորություն ունենան վայելելու նրա խիստ, բայց ցանկալի ներկայությունը դասարանում:
Մանկավարժական, կրթական յուրահատուկ ավանդույթներ ունեցող այս դպրոցն անցել է ժամանակի քննությունը` պահպանելելով կայուն տեղը մայրաքաղաքի լավագույն հանրակրթական հաստատությունների շարքում։
Տոնական միջոցառմանը ներկա էին նաև Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը
Նմանատիպ նյութեր
2278 դիտում
17:39 23-05-2014
ՀՀ Առողջապահության նախարարը մասնակցել է Պուշկինի անվան դպրոցում անցկացված Վերջին զանգի միջոցառմանը
1942 դիտում
23:04 12-06-2021
Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցում տեղի ունեցավ 2-րդ դասարանցիների տարեվերջյան միջոցառումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
886 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
778 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
691 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան