211652_close_icon
views-count1619 դիտում article-date 16:52 01-09-2015

Դանիացի տիեզերագնացը սափրել է ոտքը՝ հանուն գիտության

Եվրոպական տիեզերական գործակալության տիեզերագնաց, դանիացի Անդրեաս Մոգենսենը համաձայնել է սափրել ոտքը՝ հանուն գիտության: Ռուս եւ եվրոպացի մասնագետների գիտափորձը նպատակ ունի ուսումնասիրել ձգողականության ուժի բացակայության պայմաններում մարդու մկանային համակարգի փոփոխությունները: Գիտափորձի ժամանակ դանիացու ոտքին ամրակցվելու են էլեկտրոդներ՝ մկանային ակտիվությունը չափելու նպատակով: Союз ТМА-18М տիեզերանավի թռիչքը նախատեսվում է իրականացնել սեպտեմբերի երկուսին:

Նմանատիպ նյութեր