211652_close_icon
views-count4344 դիտում article-date 19:45 02-09-2015

Դերասան Վարդան Պետրոսյանը այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով

5 տարվա ազատազրկման դատապարտված դերասան Վարդան Պետրոսյանն այսուհետ պատիժը կկրի բաց ռեժիմով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Աբովյանի ընդհանուր իրվասության դատարանից։ Մինչեւ այդ ՔԿՎ հանձնաժողովը պետք է որոշումը հաստատի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման: Իսկ դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էր, որ համաներման ակտի արդյունքում ապրիլին Վարդան Պետրոսյանը ազատության մեջ կհայտնվի: Ավելի վաղ էլ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին: Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Նմանատիպ նյութեր