211652_close_icon
views-count2928 դիտում article-date 16:38 03-09-2015

Ուկրաինայում ստորագրահավաք է սկսվել Սաակաշվիլիին վարչապետի պաշտոնում նշանակելու համար

Ուկրաինացիները երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական կայքում խնդրագրեր են տեղադրել՝ պահանջելով Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին նշանակել վարչապետի պաշտոնում: Նրանցից մեկում ասվում է. «Թող որ այդ մարդը վերջապես Ուկրաինայում բարեփոխումներ իրականացնի: Բավական է հանդուրժենք կոռուպցիան և ձգձգվող բարեփոխումները»: Առայժմ ստորագրել է մոտ 1000 մարդ: Այն պետք է 90 օրում հավաքի 25 հազար ստորագրություն:

Նմանատիպ նյութեր