211652_close_icon
views-count1996 դիտում article-date 16:39 04-09-2015

«Քարե մարդու համախտանիշ» հիվանդության դեմ պայքարի միջոց է մշակվել

Ամերիկացի մասնագետները գտել են դեղամիջոց՝ «Ֆիբրոդիսպլազիա» կամ այլ կերպ ասած՝ «Քարե մարդու համախտանիշ» հիվանդության դեմ պայքարելու համար: Այդ հիվանդությամբ տառապողների մկանները եւ հոդերն աստիճանաբար քարանում են եւ դառնում ոսկորներ, այսինքն՝ «երկրորդ կմախք» է ձեւավորվում: Ամբողջ աշխարհում այդ հիվանդությունը գրանցվում է երկու միլիոն մարդուց մեկի մոտ: Ներկայում հիվանդության 800 դեպք է հայտնի, որոնցից 285-ը՝ ԱՄՆ-ում: Մինչ օրս բուժման միջոց չկար, սակայն Regeneron Pharmaceuticals Inc. ընկերության մասնագետները մշակել են հատուկ մարմիններ՝ քիմիական նյութեր, որոնք «արգելափակում» են հիվանդության գենը: Առնետների վրա արված հետազոտությունները դրական արդյունք են տվել: Գիտափորձերն ընթացքի մեջ են:

Նմանատիպ նյութեր