Դեպարդյեն մտադիր է տեղափոխվել Բելառուս և ապրել գյուղում
ֆրանսիական Le Figaro պարբերականի հետ զրույցում ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյեն հայտարարել է, որ մոտ ապագայում կվաճառի Ֆրանսիայում իր ունեցվածքը և կտեղափոխվի Բելառուս, որտեղ կապրի գյուղում:
Նա պատմել է նաև, որ այս պահին ապրում է Իտալիայում, սակայն մտածում է տեղափոխվել Բելառուս, քանի որ այնտեղ «շատ գեղեցիկ է և նախագահը լավ մարդ է»:
Այսօրվա Եվրոպայի քաղաքականությունն ու փախստականների հետ խնդիրներն ինձ դուր չեն գալիս,- նշել է դերասանը: