Ժերար Դեպարդյեն ՌԴ Սարանսկում մշակութային կենտրոն է բացել
Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ՌԴ Սարանսկ քաղաքում մշակութային կենտրոն է բացել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները:
Նոր՝ «Россия» անվանումով մշակութային կենտրոնի բացման արարողությունը, որին ներկա էին Ռուսաստանի մի շարք մշակութային գործիչներ, կայացել է նախօրեին՝ Սարանսկում, որի ընթացքում շնորհավորական խոսքով ելույթ է ունեցել դերասանը:
Մշակութային կենտրոնը 4 կինոսրահ ունի, որոնցից մեկը մանկական է, մեկը՝ ընտանեկան:
Հիշեցնենք, որ 2013 թ.-ի փետրվարի 23-ին դերասանը գրանցում էր ստացել Սարանսկում (Մորդովայի Հանրապետություն):
Դերասանի անձնագրում գրանցման կնիքը դրվել էր Մորդովայի ազգային թատրոնում: