Բացառիկ Mercedes-AMG C63 S` Brabus-ից. պրեմիերան` շուտով. Ֆոտոշարք
Վերջերս ներկայացվել է նոր Mercedes-AMG C63 S նոր սեդանը, իսկ Brabus ընկերությունն արդեն ունի այդ նոր սերնդի ամենահզոր լիցքավորված տարբերակը:
Թարմացումների արդյունքում մեքենան ավելի էկզոտիկ և ագրեսիվ տեսք է ձեռք բերել, հզորացվել է շարժիչն ու փոխվել են արագության տվյալները:
Այսպես, 4,0 լ ծավալով V8 շարժիչը հզորացվել է 80 ձիաուժով և կազմել 600 ձիաուժ հզորություն: 100 կմ/ժ արագության մեքենան հասնում է 3,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 300 կմ/ժ:
Լիցքավորված մոդելի պրեմիերան կկայանա շուտով Ֆրանկֆուրտում` միջազգային ավտոշոուի շրջանակներում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: