Մոսկվայի հյուսիսում խոշոր հրդեհ է բռնկվել
Մոսկվայի հյուսիսում խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի տարածքը 800քմ է կազմում: Հայտնի է, որ հրդեհվել են սպառողական ապրանքներով պահեստները:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների` հրդեհի վայր է մեկնել 16 մարտական հաշվարկ: Տուժածների մասին տեղեկություններ չկան: