211652_close_icon
views-count3084 դիտում article-date 12:37 07-09-2015

Այսօր Լաս-Վեգասում մեկնարկում ըմբշամարտի աշխարհի առաջնություն. հայտնի են մեր ըմբիշների մրցակիցները:

Այսօր երեկոյան ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում մեկնարկելու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Առաջինը մրցասպարեզ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Մրցումների առաջին օրը գորգը կտրամադրվի 66, 75, և 98 կգ քաշային կարգի ըմբիշներին: Պայքարի մեջ կմտնեն մեդալների մեր հիմնական հույսերը՝ Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը: Երեկ ուշ գիշերը կայացավ այս քաշային կարգի ըմբիշների վիճակահանությունը: Միհրան Հարությունյանը որակավորման փուլում մրցելու է հոնդուրասցի Ջեֆրին Բենիտոյի հետ, իսկ հաջողության դեպքում 1/16-րդ փուլում նա կհանդիպի հույն Վլադիմիրոս և հնդիկ Դիպակ Դիպակ զույգի հաղթողի հետ: Այս քաշային կարգում ընդգրկված Շվեդիան ներկայացնող Ֆրունզե Հարությունյանը որակաորման փուլում հանդիպելու է բելառուս Սեմյոնովի հետ: Հայազգի երկու ըմբիշները երկու մրցափուլ հաջողությամբ հաղթահարելու դեպքում 1/8 փուլում կհանդիպեն միմյանց: 75 կգ քաշային, աշխարհի գործող չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ճակատագրի հեգնանքով հենց որակավորման փուլում հանդիպելու է իր ամենաանհարմար մրցակցի՝ ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ: Փաստորեն Արսենին հենց առաջին մրցափուլից սպասվում է լուրջ չեմպիոնական պայքար: Հուսանք, որ Արսենը կհաղթահարի այս արգելքը և 1/16-րդ փուլում կհանդիպի Չեխիայի ու Տաջիկստանի ըմբիշների հաղթողի հետ, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի պաշտոնական կայքը: 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 1/16-րդ փուլում հանդիպելու է ճապոնացի Յասուիրո Յանուիրայի հետ, իսկ հաղթանակի դեպքում նրա հաջոդ մրցակիցը կարող են լինել Նորվեգիայի կամ Տաջիկստանի ներկայացուցիչները: Ըստ կանխատեսումների, Արթուր Ալեքսանյանը մինչև եզրափակիչ պետք է որ խնդիրներ չունենա:

Նմանատիպ նյութեր