211652_close_icon
views-count1995 դիտում article-date 10:06 08-09-2015

Սատուրն մոլորակի օղակների վերաբերյալ նոր բացահայտում է արվել

Ֆիզիկոսների միջազգային խումբը բացահայտել է, որ Սատուրն մոլորակի օղակներից մեկը առավել «երիտասարդ» է մյուսներից: «Կասսինի» տիեզերակայանի տվյալներն ուսումնասիրելով՝ նրանք եզրակացրել են, որ А օղակի կենտրոնական հատվածներից մեկում ջերմաստիճանը չափազանց բարձր է, ինչը ենթադրում է, որ օղակը բաղկացած է մոտ մեկ մետր երկարությամբ տիեզերական «օբյեկտների» կուտակումներից: Հայտնի է, որ 100 միլիոն տարում օղակների բաղկացուցիչ մասերը հավասար դասավորվում են եւ դառնում ավելի փոքր, հետեւաբար, A օղակն առավել փոքր է մյուսներից: Դա վերջնականապես կհաստատվի 2017թ-ին, երբ նշյալ տիեզերակայանը կթռչի օղակների արանքով:

Նմանատիպ նյութեր