211652_close_icon
views-count9696 դիտում article-date 20:57 08-09-2015

Brabus-ը գաղտնազերծել է ամենահզոր G-wagen-ը. ֆոտոշարք, տեսանյութ

Brabus ընկերությունը որոշել է ժամանակից շուտ գաղտնազերծել G63 850 Widestar լիցքավորված ամենագնացը, որը հիմնված է սերիական արտադրության Mercedes G63 AMG մոդելի վրա և որոշ մանրամասներ է ներկայացրել համացանցում: Բացի եզակի դիզայնից և չափազանց շքեղ հարդարանքից, մեքենան համալրվել է նաև ամենահզոր շարժիչով, որը միայն կարող էր առաջարկել գերմանական Brabus թյուները: Զարմանալի չէ, որ արդյունքում 2,5 տոննա քաշով ամենագնացը այժմ ունի սպորտային մեքենայի դինամիկա, քանի որ 100 կմ/ժ արգության հասնում է ընդամենը 4,0 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասցնում 260 կմ/ժ-ի: Լայնամասշտաբ արդիականացման արդյունքում 5,5լ ծավալով տուրբո շարժիչի ծավալը մեծացել է մինչև 5,9լ: G63 850 Widestar ամենագնացը հենվում է 23 դյույմանոց անվասկավառակների վրա, ինչը կատարելապես լրացնում է նրա ագրեսիվ տեսքը: Շքեղ հարդարված սրահում հայտնվել է 15,6 դյույմանոց մոնիտոր, անլար ինտերնետ և կոմպակտ սառնարան: Ներկայացնում ենք ֆոտոշարքը և տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր