Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Ռումինիային
ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ավարտվեց Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Հայաստանի և Ռումինիայի հավաքականների միջև:
35-րդ րոպեին Կոնստանտին Պաունն առաջ մղեց հյուրերին, իսկ 2 րոպե անց կրկնապատկեց հաշիվը` 0:2:
47-րդ րոպեին Գոռ Մալաքյանը կրճատեց հաշվի տարբերությունը: 60-րդ րոպեին Գեորգե Պուշկաշը հաշիվը դարձրեց 1:3:
90+2 րոպեին Արտյոմ Սիմոնյանը կրկին կրճատեց հաշվի տարբերությունը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 2:3 հաշվով: