211652_close_icon
views-count3438 դիտում article-date 08:18 15-09-2015

Ադրբեջանամետ Ուոլթերը Ղարաբաղ է գալիս չերեզ Ադրբեջան. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. ««Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերը՝ Մեծ Բրիտանիայից, փաստահավաք առաքելությամբ կայցելի ԼՂ շփման գիծ՝ Ադրբեջանի տարածքից, սեպտեմբերի 15-16-ին»: Սույն տեղեկատվությունը երեկ հայտնվեց ԵԽԽՎ պաշտոնական կայքում: Իր պրոադրբեջանական հայացքներով հայտնի Ուոլթերը, հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո պառլամենտ չէր անցել, ուստի չէր կարող ԵԽԽՎ գործուղվել եւ պատրաստել սկանդալային անվանումով զեկույցը: Մեծ Բրիտանիայի պառլամենտ մտնելու նրա միակ շանսն այն էր, որ նշանակվեր լորդ, բայց երեկվա դրությամբ լորդերի ցանկում նրա անունը ընդգրկված չէր: Մեր թղթակցին հաջողվեց ճշտել, որ Ուոլթերի լիազորությունների ժամկետը ավարտվում է նոյեմբերի 7-ին եւ նրա՝ լորդ նշանակվելու շանսը չնչին է: ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը մեկնարկում է սեպտեմբերի 29-ին եւ փաստորեն, որոշվել է զեկույցի գործը արագ գլուխ բերել»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր