211652_close_icon
views-count2308 դիտում article-date 13:00 15-09-2015

Թուրքիայի ափերի մոտ սիրիացի փախստականներ են խեղդվել

Միջերկրական ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, 13 սիրիացի փախստական է խեղդվել, այդ թվում՝ 4 երեխա: Նրանք եղել փայտյա նավակի մեջ, որը տեղափոխել է 200 փախստականի: Թուրքիայի առափնյա ծառայության աշխատակիցները փրկարարական աշխատանքներ են կատարում: Չի բացառվում, որ զոհերի թիվը կավելանա: Նշենք, որ տարեսկզբից Միջերկրական ծովում խեղդվել է մոտ 2500 ներգաղթյալ:

Նմանատիպ նյութեր