1561 դիտում
22:18 16-09-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի կենդանիների և բույսերի առողջության տեսչության պատվիրակությանը՝ Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի առևտրի քաղաքականության տնօրեն Ջեյ Միտչելին, կենդանական արտադրանքի արտահանման և անասնաբուժության ավագ մասնագետ Ուեյն Բուռլեսոնին, ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական կցորդ Ռեյչլ Վանդերբերգին և Ավստրիայում ԱՄՆ դեսպանատան գյուղատնտեսական մասնագետ Հալա Թուբիա Ռահմեին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության խորհրդատու Սիմոն Սարգսյանը:
Ողջունելով հյուրերին՝ Արմեն Հայրապետյանը բարձր և օգտակար գնահատեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի տեսչության փորձը կենդանիների առողջության ու բույսերի պաշտպանության ոլորտում և հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավոր կլինի համագործակցել որոշ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Որպես համագործակցության հեռանկարային ուղղություն քննարկվեց հանրապետությունում գյուղտնտեսական կենդանիների համարակալման ծրագիրը, բրուցելոզի դեմ պայքարն ու հիվանդության կանխարգելումը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև արտահանմանն ու ներմուծմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձ եղավ ներմուծման դեպքում ներկայացվող անասնաբուժական պահանջներին ու կենդանիների, կենդանական ծագման մթերքի, հումքի, կերերի և լրացակերերի դեպքում սերտիֆիկացման պայմաններին: Հանդիպմանը ներկա՝ Ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը մանրամասնեց գործող ընթացակարգերը՝ անդրադառնալով թե երկկողմ համաձայնագրերով սահմանված, թե ԵԱՏՄ շրջանակներում գործող նորմերին:
Գյուղդեպարտամենտի ներկայացուցիչները հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնեցին, պայմանավորվածություն ձեռքբերվեց առաջիկա անելիքների շուրջ:
Նմանատիպ նյութեր
980 դիտում
11:15 17-09-2015
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետն ընդունել է ԱՄՆ գյուղդեպարտամենտի պատվիրակությանը
Այս բաժնից
907 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ