211652_close_icon
views-count2815 դիտում article-date 08:10 17-09-2015

Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը հնարավոր է երկարաձգվի. «ՉԻ»

«Չորրորդ իշխանությունը» գրում է. «Գորիսի «Սդղի գյոլում» մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար հուլիսի 27-ից կալանավորված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու կալանքի ժամկետը հնարավոր է երկարաձգվի: Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի խոսքով՝ նախաքննական մարմինն այսօր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու համար: Նիստի օրը դեռ հայտնի չէ: Նշենք, որ տուժող Հարություն Զաքարյանը հայտարարել է, որ հենց Տիգրանն է իր աչքի վնասվածքը հասցրել, ինչից հետո ինքը կորցրել է տեսողությունը»:

Նմանատիպ նյութեր