211652_close_icon
views-count1768 դիտում article-date 09:15 17-09-2015

Չիլիում 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սեպտեմբերի 17-ին, ժամը 08.20-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.54-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Չիլիի Հանրապետությունում գրանցվել է 8.2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրո­նային գոտում կազմել է 10 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Ըստ նախնական տվյալների` երկրաշարժի հետևանքով կա 3 զոհ և 15 վիրավոր, շենքերի և շինությունների մասամբ փլուզումներ: Հայտարարվել է ցունամիի վտանգ:

Նմանատիպ նյութեր