Չիլիում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ռիխտերի սանղակով 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չիլիի կենտրոնական հատվածում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 04:31-ին: Էպիկենտրոնը գտնվել է Օվալիե քաղաքից 44 կմ դեպի հարավ-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 14 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություներ չկան, ցունամիի վտանգի մասին՝ ևս: