211652_close_icon
views-count1903 դիտում article-date 10:02 17-09-2015

Ֆինանսների նախարարությունը դեռ շարունակում է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Ֆինանսների նախարարությունը դեռ շարունակում է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումները, որոնք սկսվել էին փետրվարյան իրադարձություններից հետո, և, ըստ վարչապետի հավաստիացումների, պետք է ավարտված լինեին հունիսին։ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հայտարարել է, թե Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների ծավալը մեծ է և բարդ, որոշ հարցերում իրենք անհամաձայնություն ունեն»։ «Այնինչ մոտ 15 օր առաջ ֆիննախից «Հայկական ժամանակ»-ին փոխանցել էին, որ նշված ստուգումները կավարտվեն մոտ 10 օրից։ Դրանից մի 20 օր առաջ էլ ասել էին, որ 10 օրից կավարտվեն։ Ենթադրվում է՝ մի 20 օրից էլ կասեն 10 օրից կավարտենք։ Իսկ մինչ կկողմնորոշվեն, թե ինչ սիմվոլիկ տուգանքներ գրեն Ծառուկյանի այս կամ այն ձեռնարկության վրա, որ չարիքի ուղուց դարձի եկած ԲՀԿ նախկին նախագահը չնեղանա, վերջինիս երբեմնի ղեկավարության ներքո գործած Բարգավաճում նոր խմորումներ են սկսվել»։

Նմանատիպ նյութեր