211652_close_icon
views-count1578 դիտում article-date 09:28 22-09-2015

Չիլիում հերթական ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել

Եվս մեկ ուժգին երկրաշարժ է նախօրեին տեղի ունեցել Չիլիում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը: Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6,5 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝ առափնյա Կոկիմբոյից ոչ հեռու, որտեղ նախորդ շաբաթ գրանցվեց հզոր՝ 8,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Առայժմ ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Նմանատիպ նյութեր