211652_close_icon
views-count32890 դիտում article-date 13:18 19-09-2015

34 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Դուբայի արքայազնը. հայտարարվել է եռօրյա սուգ

Այսօր 34 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Դուբայի արքայազն շեյխ Ռաշեդ բեն Մուհամեդ Ալ-Մակտումը: Վերջինս Դուբայի կառավարիչի 22 երեխաներից երկրորդ զավակն էր: Շեյխը մահացել է սրտի ինֆարկտից: Արքայազնի մահվան կապակցությանը Դուբայի կառավարիչի գրասենյակը էմիրաթում եռօրյա սուգ է հայտարարել: 2008-2010թթ. Ռաշեդը գլխավորել է ԱՄԷ-ի Օլիմպիական կոմիտեն: Դրանից հետո նա պետական պաշտոններ չի զբաղեցրել և զբաղվել է բիզնեսով: 2010թ. Forbes ամսագիրը նրա կարողությունը գնահատել էր 1,9 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր