211652_close_icon
views-count1321 դիտում article-date 12:21 21-09-2015

Չիլիիի ափերին 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Չիլիի ափերին հերթական ուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել, հաղորդում է Tass գործակալությունը: Երկիր մոլորակի հետազոտության գերմանական կենտրոնի տվյալներով՝ գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Չիլիի ափամերձ Վալպարաիսիո քաղաքից քիչ հեռու, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ եչն հաղորդվում, ցունամիի վտանգ ևս չկա: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Չիլիում տեղի էր ունեցել 8,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել էին մի քանի՝ կրկին հզոր հետցնցումներ: Երկրաշարժի հետևանքով զոհվել էր 12 մարդ, իսկ շուրջ 1 մլն մարդ՝ տարհանվել:

Նմանատիպ նյութեր