ԱՄՆ-ն նոր միջուկային մարտագլխիկներ կտեղակայի Գերմանիայում
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի արևմտյան հատվածում մի քանի տասնյակ B61-12 տիպի միջուկային ռումբեր տեղակայել: Այդ մասին հայտնել է գերմանական ZDF հեռուստաալիքը:
Նրա փոխանցմամբ՝ ռումբերը կտեղակայվեն Ռեյնլանդ-Պֆալց դաշնային երկրամասի Բյուխելի բունդեսվերի ռազմաբազայում:
Փորձագետների գնահատմամբ՝ ներկա պահին ռազմաբազայում կա «սառը պատերազմից» մնացած 10-20 ամերիկյան միջուկային մարտագլխիկ: