211652_close_icon
views-count1196 դիտում article-date 12:37 24-09-2015

Սանայի մզկիթում ահաբեկչական պայթյուններ են իրականացվել, կա առնվազն 12 զոհ

Առնվազն 12 մարդ է զոհվել Եմենի մայրաքաղաք Սանայի մզկիթներից մեկում իրականացված պայթյունների հետևանքով: Կան նաև բազմաթիվ վիրավորներ: Ինչպես հաղորդում է BBC-ն, պայթյուններն իրականացրել են 2 մահապարտ ահաբեկիչներ: Մզկիթում այդ պահին եղել են բազմաթիվ հավատացյալներ, ովքեր աղոթում էին Էյդ-ալ-Ադհա (Կուրբան Բայրամ) տոնի առիթով: Նշենք, որ Եմենի բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ մայրաաքաղաք սանան, գտնվում է ապստամբ հուսիթների վերահսկողության տակ: Հակամարտության վերջին 4 ամիսների ընթացքում Եմենում զոհվել է 4,5 հազար մարդ, այդ թվում՝ 2110 խաղաղ բնակիչ:

Նմանատիպ նյութեր