211652_close_icon
views-count1863 դիտում article-date 09:45 26-09-2015

Շվեյցարիան դադարեցրել է Volkswagen-ի որոշ մոդելների շահագործումը

Շվեյցարիան կասեցրել է Volkswagen ավտոկոնցեռնի դիզելային շարժիչով ավտոմեքենաների վաճառքը, որոնք չեն համապատասխանում Եվրոպայում սահմանված էկոլոգիական չափանիշներին: 2009-2014 թվականներին թողարկված շուրջ Audi, Seat, Skoda և VW մակնիշի ավտոմեքենաների շահագործումը ժամանակավորապես արգելվել է: Այդ մասին նշված է Շվեյցարիայի դաշնային ճանապարհային ծառայության տարածած հայտարարության մեջ: Արգելքը գործելու է այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չպարզեն նշված մոդելների՝ մթնոլորտ արտանետած վտանգավոր գազերի ցուցանիշները:

Նմանատիպ նյութեր