211652_close_icon
views-count3719 դիտում article-date 20:49 27-09-2015

Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 10-ին բացառիկ համերգով հանդես կգա Երևանում

Հայաստանում ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի կապակցությամբ մեկ բացառիկ համերգով հանդես կգա լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Տոմսերի վաճառքի սկիզբը կմեկնարկի սեպտեմբերի 30-ից: Համերգի կազմակերպիչն է «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը: Լեգենդար Շանսոնյեն արդեն 91 տարեկան է ու ավելի քան 1000 երգերի հեղինակ: Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Նմանատիպ նյութեր