211652_close_icon
views-count2294 դիտում article-date 18:27 27-09-2015

Միշել Պլատինին կարող է հրաժարական տալ կոռուպցիոն սկանդալի պատճառով

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին կարող է ժամանակավորապես ազատվել իր պարտականություններից, քանի որ խոստովանել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերից 2 մլն դոլար ստանալու փաստը: Ժամանակավոր ազատմանն մասին որոշումը կարող է ընդունվել մոտակա օրերին, քանի որ ՖԻՖԱ-ի՝ էթիկայի հարցերով հանձնաժողովը գործ է հարուցել Բլատերի և Պլատինիի հանդեպ: Սեպտեմբերի 24-ին Շվեյցարիայի դատախազությունը քրեական գործ էր հարուցել Բլատերի դեմ երկու հոդվածով՝ հանցավոր անփութություն և հափշտակություն: Հաղորդվում է, որ Բլատերին կասկածում են Միշել Պլատինիին 2 մլն շվեյցարական ֆրանկ անօրինական կերպով վճարելու մեջ՝ իբրև 1999-2002թթ. իրականացված աշխատանքների դիմաց: Սեպտեմբերի 25-ին այդ գործով Պլատինին վկայի կարգավիճակով հարցաքննվել էր: Հարցաքննությունից հետո Պլատինին հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի հետ պայմանագրի համաձայն՝ կատարած աշխատանքներից դիմաց Բլատերից ստացել է 2 մլն ֆրանկ: Նա ընդգծել է, որ իրեն «հաջողվել է սպառիչ բացատրություններ տալ Շվեյցարիայի իշխանություններին»:

Նմանատիպ նյութեր