1541 դիտում
14:02 30-09-2015
ՀԵԱԽ-ը միջազգային համագործակցության նոր հիմքեր դրեց Արևելյան գործընկերության երկրների համաժողովում
Սեպտեմբերի 25-29-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացավ Արևելյան գործընկերության երկրների միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին շուրջ 150 երիտասարդներ Հայաստանից, ՈՒկրաինայից, Վրաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից և Բելառուսից: Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը համաժողովում ներկայացնում էր Աննա Մկրտչյանը:
Համաժողովի մեկնարկին մասնակիցները հանդիպում ունեցան ՈՒկրաինայում Գերմանիայի դեսպանի և ՈՒկրաինայի Երիտասարդության և սպորտի նախարարի հետ: Այնուհետև առանձին խմբերով քննարկումներ եղան երկրում որոշումների ընդունման գործում երիտասարդության դերի, երիտասարդների ընտրական և քաղաքական գործունեության բարելավման, կոնֆլիկտային իրավիճակներից երիտասարդական հասարակական կազմակերպությունների միջազգային համագործակցության միջոցով խուսափման, քաղաքացիական հասարակությունների զարգացման և մի քանի այլ թեմաների շուրջ:
Համաժողովի բուն հատվածի ավարտին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության երկրների ազգային երիտասարդական խորհուրդների խորհրդաժողով, որի ժամանակ մշակվեց միջազգային համագործակցության վերաբերյալ բանաձև:
Հաջորդիվ մասնակիցների համար անցկացվեցին եռօրյա վերապատրաստման դասընթացներ <<Երիտասարդության միջազգային համագործակցության արդյունավետության մենեջմենթը>> թեմայով:
Դասընթացների ընթացքում կատարվեց համաժողովի համագումարային բանաձևի վերլուծությունը, և երիտասարդները բաժանվեցին համաժողովի ընթացքում քննարկված հիմնական թեմաներով խմբերի:
Դասընթացների առաջին 2 օրերի ընթացքում մասնակիցները ներկա գտնվեցին մի քանի դասախոսությունների` միջազգային երիտասարդական նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների, միջազգային նախագծերի հաջողության գաղտնիքների, դրանց հետ կապված ռիսկերի և առանձնահատկությունների և միջազգային թիմի ձևավորման թեմաներով:
Ծրագրի ավարտին առանձին խմբերի կողմից ներկայացվեցին առաջարկված նախագծերը, ամփոփվեցին արդյունքները, որոշվեցին հետագա անելիքները և մշակվեց մեխանիզմ` կապված մասնակիցների հետագա հաղորդակցության համար:
[b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ
[/b]
Նմանատիպ նյութեր
1024 դիտում
14:58 23-11-2015
ՀԵԱԽ-ի մասնակցությամբ ամփոփվեցին Արևելյան գործընկերության երկրների նախորդ եռամյակի իրագործված ծրագրերն
1024 դիտում
15:18 05-11-2015
ՀԵԱԽ-ը Հայաստանը ներկայացրեց Սևծովյան հասարակական կազմակերպությունների համաժողովում
Այս բաժնից
523 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
556 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1165 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN