1027 դիտում
15:18 05-11-2015
ՀԵԱԽ-ը Հայաստանը ներկայացրեց Սևծովյան հասարակական կազմակերպությունների համաժողովում
Օրերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Սևծովյան հասարակական կազմակերպությունների համաժողովը, որին մասնակցում էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Թուրքիայից, Ադրբեջանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և Հունաստանից: Համաժողովին Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը (ՀԵԱԽ) ներկայացնում էր Աննա Մկրտչյանը:
Ծրագրի նպատակն էր վեր հանել Սևծովյան տարածաշրջանում գործող քաղաքացիական հասարակության արդի խնդիրներն ու զարգացման խոչընդոտները և փորձել համատեղ ուժերով լուծում տալ դրանց:
Երկօրյա ծրագրի ընթացքում քննարկումներ եղան մի շարք միջազգային և տարածաշրջանային ընթացիկ հարցերի, ինչպես նաև համագործակցության հնարավոր ոլորտների և ուղիների շուրջ:
Քննարկումներն ուղեկցվեցին հետևյալ թեմատիկ խմբերում անցկացված աշխատանքներով ` <<Երեխաների պաշտպանությունը>>, <<Սևծովյան երիտասարդության համագործակցությունը>>, <<Նոր մոտեցում հակակոռուպցիոն քաղաքականության իրականացմանը>>, <<Գիտելիքահեն ցանցերի զարգացումը>>:
Հաջորդիվ ներկայացվեցին համագործակցության կոնկրետ ոլորտներում առկա մարտահրավերները, առաջարկվեցին համատեղ ծրագրեր` իրականացման համապատասխան լուծումներով:
Ծրագիրն ավարտվեց լիագումար նիստով, որի ժամանակ ամփոփվեցին աշխատնքային խմբերում անցկացված քննարկումների արդյունքները, որոշվեցին համագործակցության հիմնական ոլորտները և մշակվեց ռազմավարական քաղաքականություն տարածաշրջանում հետագա սերտ և արդյունավետ համագոծակցության համար:
[b]Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ
[/b]
Նմանատիպ նյութեր
1932 դիտում
18:25 15-09-2016
ՀԵԱԽ-ի մասնակցությամբ կայացել է Սևծովյան տարածաշրջանային համագործակցության երիտասարդական հավաքը
1541 դիտում
14:02 30-09-2015
ՀԵԱԽ-ը միջազգային համագործակցության նոր հիմքեր դրեց Արևելյան գործընկերության երկրների համաժողովում
1089 դիտում
14:47 31-10-2015
ՀԵԱԽ-ը ներկայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական հասարակական միավորումների առաջնորդների հանդիպմանը
Այս բաժնից
748 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2104 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
742 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար