211652_close_icon
views-count1262 դիտում article-date 20:31 01-10-2015

Մահացել է հայտնի «Քինգ Քոնգի» ռեժիսորը

Լոս Անջելեսում 89 տարեկանում մահացել է ռեժիսոր Ջոն Գիլերմինը, ով առավել հայտնի է 1976 թվականի «King Kong» ֆիլմով: Գիլերմինի մահվան մասին պատմել է նրա ընկերը՝ Twilight Time Movies ընկերության ղեկավար Նիք Ռեդմանը, ով ռեժիսորի մի քանի ֆիլմ է թողարկել DVD-ով։ Գիլերմինի կարիերայում ամենահաջող ֆիլմը դարձել է The Towering Inferno աղետ-ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականին: Կինոնկարը «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն երգի, լավագույն օպերատորի և մոնտաժի համար, ինչպես նաև արժանացել երկու «Ոսկե գլոբուսի»: Սակայն ռեժիսորը մինչև վերջին օրերն էլ իր լավագույն և սիրված ֆիլմն է համարել «Հիացմունք» ֆիլմը, որը 15 տարեկան աղջնակի մասին էր:

Նմանատիպ նյութեր