211652_close_icon
views-count2590 դիտում article-date 08:53 02-10-2015

Արտաշատի քաղաքապետարանի վերելակը՝ ընտրյալների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը անդրադարձել է Արտաշատի քաղաքապետարանի վերելակին, որից դժգոհություն են հայտնել արտաշատցիները. ««Ժողովուրդ»–ը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի բնակիչներից պարբերաբար տեղեկություններ է ստանում այն մասին, որ քաղաքապետարանի 9 հարկանի շենքում վերելակը գործում է մինչև 3-րդ հարկ, ճիշտ այն հարկ, որտեղ գտնվում է նորանշանակ քաղաքապետ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի աշխատասենյակը։ Նշենք, որ 9 հարկանի շենքից քաղաքապետարանն իր կարիքների համար օգտագործում է միայն վեց հարկերը։ Սակայն վերելակը նույնիսկ մինչև այդ 6-րդ հարկը չի բարձրանում։ Այս առիթով «Ժողովուրդ»–ը զրուցեց համայնքի ավագանու անդամ Հերմոն Ավետիսյանի հետ, ով վերելակի չգործելու փաստը հետևյալ կերպ ներկայացրեց. «Նախկինում սոցիալական ծառայությունը գտնվում էր քաղաքապետարանի 5-րդ հարկում, և տարեցները միշտ գնում էին այդ հարկ։ Հիմա ամեն բան փոխվել է. 4-րդ, 5-րդ և 6-րդ հարկում քաղաքապետարանի այլ բաժիններն են գործում, որտեղ տարեց մարդիկ դիմելու կարիք չեն ունենում։ Իսկ տարեցները գալիս են հիմնականում քաղաքապետի մոտ՝ ընդունելության»»։

Նմանատիպ նյութեր