211652_close_icon
views-count1439 դիտում article-date 14:14 28-07-2022

Կառավարությունը 21,5 մլն դրամ հատկացրեց փոխվարչապետի ընդունարան տանող վերելակը փոխելու համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 21.5 մլն դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  Կառավարության շենքի` փոխվարչապետի և աշխատակազմի ղեկավարի ընդունարան տանող վերելակը գտնվում է ֆիզիկապես մաշված վիճակում, ինչը հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների և վթարների: Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է և տնտեսապես ոչ նպատակահարմար:

Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան:

Նմանատիպ նյութեր