Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին առաջարկում է հաշտության պայմանագիր կնքել
Պհենյանը Վաշինգտոնին առաջարկում է լիարժեք հաշտության պայմանագիր կնքել, որը կլինի հիմնական պայմանը՝ Կորեական թերակղզում լարվածությունը նվազեցնելու: Այդ մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Լի Սու Յոնը, հաղորդում է Tass գործակալությունը:
Վերջինս նշել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսություն անցկացնել, եթե Միացյալ Նահանգները համաձայնվի հաշտության համաձայնագիր կնքելուն և չխոսի ԶԼՄ-ների միջոցով տարածվող ինչ-որ սադրանքների մասին:
Նա նաև հիշեցրել է, որ Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինուժների համատեղ զորավարժությունները մշտապես պատերազմի վտանգ են առաջ քաշում: