211652_close_icon
views-count775 դիտում article-date 17:29 03-10-2015

Հաստատվել են ԼՂՀ ԱԺ բարեկամության խմբերի կազմերը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սույն թվականի սեպտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամական խմբեր ստեղծելու մասին մի շարք կարգադրություններ է ստորագրել: Այսպիսով՝ ԼՂՀ Ազգային ժողովի թիվ 53 կարգադրության համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով, 3-րդ կետով եւ ԼՂՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմավորման եւ դրանց գործունեության կարգով՝ ստեղծվել է ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խումբ` հետեւյալ կազմով. Գագիկ Ռազմիկի Պետրոսյան - խմբի ղեկավար, «Հայրենիք» խմբակցություն Ռուդիկ Լեւոնի Հյուսնունց - «Հայրենիք» խմբակցություն Գրիգորի Իսակի Կասպարյան - «Հայրենիք» խմբակցություն Ալյոշա Գրիգորիի Գաբրիելյան - «Դաշնակցություն» խմբակցություն Լյուդմիլա Անուշավանի Բարսեղյան – «Ժողովրդավարություն» խմբակցություն Գագիկ Միքայելի Բաղունց – «Շարժում 88» խմբակցություն ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խմբի քարտուղար է նշանակվել ԼՂՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Լուսինե Ենգիբարյանը: Ուժը կորցրած է ճանաչվել 2013 թվականի մարտի 23-ի թիվ 31 կարգադրությունը: ԼՂՀ Ազգային ժողովի թիվ 54 կարգադրության համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «ի» ենթակետով, 3-րդ կետով եւ ԼՂՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմավորման եւ դրանց գործունեության կարգով՝ ստեղծվել է ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն- Եվրախորհրդարան բարեկամական խումբ` հետեւյալ կազմով. ՎահրամՌազմիկիԲալայան- խմբի ղեկավար, «Դաշնակցություն» խմբակցություն Արամ Արամայիսի Գրիգորյան - «Հայրենիք» խմբակցություն Ռամելա Նիկոլայի Դադայան – «Հայրենիք» խմբակցություն Վարդգես Աշոտի Ուլուբաբյան- «Հայրենիք» խմբակցություն Գեորգի Միքայելի Պետրոսյան – «Դաշնակցություն» խմբակցություն Դավիթ Հայկի Մելքումյան- «Ժողովրդավարություն» խմբակցություն Վարդգես Բորիսի Բաղրյան – «Ժողովրդավարություն»խմբակցություն Գագիկ Միքայելի Բաղունց – «Շարժում 88» խմբակցություն Հայկ Ռուբենի Խանումյան – «Վերածնունդ» խմբակցություն ԼՂՀ Ազգային ժողովի` Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամական խմբի քարտուղար է նշանակվել ԼՂՀ ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայության առաջին կարգի մասնագետ Ռիտա Օսիպյանը: ԼՂՀ Ազգային ժողովի թիվ 55 կարգադրության համաձայն, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի «զ1» ենթակետով եւ 3-րդ կետով հաստատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետեւյալ կազմը. Աշոտ Վլադիմիրի Ղուլյան- համանախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցություն Արթուր Բաբկենի Թովմասյան - «Հայրենիք» խմբակցություն Արզիկ Մարտիրոսի Մխիթարյան - «Հայրենիք» խմբակցություն Ռուսլան Էդուարդի Իսրայելյան - «Հայրենիք» խմբակցություն Արպատ Սանջանի Ավանեսյան - «Հայրենիք» խմբակցություն Դավիթ Ռուբենի Իշխանյան - «Դաշնակցություն» խմբակցություն Արմեն Թեմուրի Սարգսյան - «Դաշնակցություն» խմբակցություն Դավիթ Հայկի Մելքումյան- «Ժողովրդավարություն» խմբակցություն Էդուարդ Արտավազդի Աղաբեկյան - «Շարժում 88» խմբակցություն:

Նմանատիպ նյութեր